Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Ցանկացած ավտորիտար կառավարում անփառունակ ավարտ է ունենում

Ցանկացած ավտորիտար կառավարում անփառունակ  ավարտ է ունենում
07.08.2024 | 08:40

Մեկ ամիս առաջ Բանգլադեշի ավտորիտար իշխանությունը որոշեց պետական պաշտոնների քվոտա սահմանել և դրա մի որոշ հատվածը հատկացնել Բանգլադեշի անկախության համար մարտնչածների ազգականներին, իսկ իրականության մեջ՝ իր իշխանությանը սատարող խմբերին:

Բանգլադեշում շուրջ 173 միլիոն մարդ կա, որոնցից շուրջ 28 տոկոսը 15-30 տարեկանի միջակայքում են, և դրանց մի ահռելի մասը գործազուրկ է: Սա է պատճառը, որ այս որոշումը երիտասարդների ցասումն է առաջացնում և դառնում պատճառ, որ ուսանողները խաղաղ անհնազանդության գործողություններ սկսեն:

Հաջորդիվ ավտորիտար վարչապետի (որն, ի դեպ, տիկին է ու իշխանության էր եկել որպես ժողովրդավարության ռահվիրա) հրահանգով ցուցարար ուսանողներին բիրտ ուժով ջարդում են: Սկսվում են բախումներ, շուրջ հարյուր ուսանող և տասնյակից ավելի ոստիկան սպանվում են:

Իշխանությունը անջատում է ինտերնետը, պարետային ժամ հայտարարում, սակայն ուսանողները շարունակում են ընդվզել:

Գերագույն դատարանը կասեցնում է իշխանության որոշումը, բայց արդեն ուշ էր, ուսանողներն այլևս իշխանության հրաժարականն էին պահանջում:

Տիկին վարչապետը որոշում է բանակային ուժերին մեջտեղ բերել: Բայց սա էլ ուսանողներին չի կանգնեցնում, նրանք ավելի մեծ թվով են սկսում մասնակցել բողոքի ցույցերին: Իշխանությունը սկսում է ներսից ճաքեր տալ, ու օրեր առաջ ոստիկաններն ու բանակայինները սկսում են այլևս չդիմադրել:

Երեկ տիկին վարչապետը հրաժարական տվեց և փախավ երկրից, բայց Բանգլադեշը դեռ երկար վատ վիճակում կմնա, քանի որ չկա որակյալ ընդդիմություն՝ որպես հետևանք այս տիկնոջ շարունակական ավտորիտար կառավարման և ընդդիմադիր ուժերի ու անձանց ճնշումների:

Ցանկացած ավտորիտար կառավարում այս նույն ավարտն է ունենում: Ուզենք, թե ոչ, Հայաստանն այս ճամփան է բռնել. ցավալի է, բայց մեզ դեռ շատ ձախողումներ ու դժվար ժամանակներ են սպասում:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 4494

Մեկնաբանություններ